Ռուսաստանը պատրաստ է «կանաչ միջանցք» բացել Իրանից գյուղատնտեսական արտադրանքի մատակարարումների համար: Այս մասին հունվարի 19-ին Թեհրանում Իրանի գյուղնախարար Մահմուդ Խոջադիի հետ հանդիպումից հետո հայտարարել է Ռուսաստանի գյուղատնտեսության նախարար Ալեքսանդ Տկաչովը:
Եթե պտուղ-բանջարեղենի մատակարարումները դեռեւս նոր են սկսում թափ հավաքել, ապա իրանական մսի եւ կաթնամթերքի մատակարարումն արդեն սկսվել է:
«Մենք ստուգումներ ենք անցկացրել իրանական կաթնամթերքի ձեռնարկություններում, որոնք առաջիկայում արտահանումներ են իրականացնելու Ռուսաստան»,- ասել է Ալեքսանդր Տկաչովը:
Այսօր ավելի վաղ Ռոսսելխոզնադզորը հաղորդել էր, որ հունվարի 19-ից Ռուսաստանն Իրանի 4 ձեռնարկությունների թույլատրել է կաթ եւ կաթնամթերք ներմուծել:



























