Ռուս գիտնականները հայտարարել են, որ հայտնաբերել են ռուս ցար Իոան 6-րդի գերեզմանը, որի վայրն առ այսօր անհայտ էր մնում, հաղորդում է «Ինտերֆաքսը»:
Սարկոֆագը հայտնաբերվել է Արխանգելսկի մարզի Խոլմոգորի գյուղում, որտեղ Իոան 6-րդը երկար ժամանակ ապրում էր աքսորում: Գերեզմանում հայտնաբերվել է երիտասարդ մարդու մարմին, որի ձախ թիակը ծակված է սուսերով:
Մնացորդների փորձաքննությունը ապացուցել է վարկածի ճշմարտացիությունը 25 կետերով, այդ թվում՝ մահվան պատճառը, ժամկետը, հասակը, տարիքը, հիվանդությունները, ծնողների բնութագիչ գծերը: Գտածոյի հաստատման համար մնացորդներն ուղարկվել են Մոսկվա:





























