Bloomberg գործակալությունը 50 երկրների վարկանիշ է կազմել՝ ըստ դրանց նորարարության մակարդակի: Երկրների տնտեսությունը գնահատվել է մի քանի ցուցանիշով:

Առաջին տեղում Հարավային Կորեան է, որը վերլուծաբանները կոչել են նոր տեխնոլոգիաների զարգացման համար հսկայական ներդրումներ կատարող երկիր: Առաջին հնգյակում են նաեւ Գերմանիան, Շվեդիան, Ճապոնիան եւ Շվեյցարիան: ԱՄՆ-ն 8-րդ հորիզոնականում է:

Ըստ «Ռոսիյսկայա գազետա»-ի, Ռուսաստանը զբաղեցրել է 12-րդ հորիզոնականը՝ շրջանցելով Մեծ Բրիտանիային եւ Չինաստանին:

Մեծությամբ աշխարհի երկրորդ տնտեսությունն ունեցող Չինաստանի 21-րդ հորիզոնականը փորձագետները բացատրել են այն հանգամանքով, որ երկիրը դեռեւս զարգացողի կարգավիճակ ունի: Բացի այդ, Չինաստանում օգտագործվող տեխնոլոգիաները ոչ թե երկրի ներսում են մշակվել, այլ փոխառված են: