Twitter ընկերությունը պարզաբանել է Եվրոպայում, Աֆրիկայում, Հյուսիսային Ամերիկայում եւ Մերձավոր Արեւելքում համակարգիչներում եւ բջջային սարքավորումներում սոցիալական ցանցի աշխատանքի խափանումների պատճառը: Այն արդեն վերականգնվել է: Այս մասին գրում է Gazeta-ն՝ վկայակոչելով Reuters-ը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ գլոբալ խափանումից հետո Twitter-ը վերականգնել է բնականոն աշխատանքը:
Օգտատերերը սոցցանցում խափանումներ էին արձանագրել հունվարի 19-ի առավոտյան: Մուտք գործելու փորձի ժամանակ նրանք սխալի մասին հաղորդագրություն են տեսել:



























