Հոկտեմբերի 1-10-ին Անկարայում տեղի կունենա Թուրքիայի զինված ուժերի զինտեխնիկայի երկրորդ ցուցահանդեսը։

Ինչպես հայտնում է ադրբեջանական АPА գործակալությունը,

նախատեսվում է, որ ցուցահանդեսին կմասնակցեն 32 երկրների, այդ թվում՝ Ադրբեջանի գնորդներ եւ այցելուներ։  Կազմակերպիչները հայտնում են, որ Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը ակտիվորեն հետաքրքրվում է այդ ցուցահանդեսով։