Facebook ընկերությունն օգտատերերին թույլ է տվել բջջային հեռախոսներով սոցիալական ցանց մտնել՝ օգտագործելով Tor անանուն բրաուզերը, հաղորդում է Reuters-ը:

Անհատական համակարգիչներից նման տեխնոլոգիայի միջոցով հասանելիությունը հնարավոր էր դարձել դեռեւս 2014 թվականից: Facebook-ում նշել են, որ բջջային սարքերից հասանելիությունը եւս պահանջված է շատ օգտատերերի կողմից, հաղորդում է Gazeta-ն:

Անանուն բրաուզերից Facebook-ի իրենց էջ կարող են մտնել Android-ի հիմքով սարքերի տերերը՝ հատուկ ծրագրերի օգնությամբ:

Tor Project-ի մամուլի ծառայությունում ընդգծել են, որ իրենք դեռ չեն ծրագրում աշխատել Apple կորպորացիայի iPhone սմարթֆոնների բջջային հավելվածների համար: