Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ հեռախոսազրույցի ժամանակ նրան կոչ է արել աջակցել նավթի գների վերականգնման միջոցառումների իրականացմանը, հաղորդում է Gazeta-ն՝ վկայակոչելով El Universal-ը:

Մադուրոն նաեւ կողմ է արտահայտվել նավթ արդյունահանող երկրների կազմակերպության անդամների հանդիպում անցկացնելու գաղափարին, որի նպատակը նավթի շուկայում գների կայունացման հնարավորություն ստանալուն ուղղված ռազմավարության մշակումն է:

Վենեսուեալայի նախագահը նաեւ շնորհավորել է իր գործընկերոջը՝ Իրանի նկատմամբ միջազգային պատժամիջոցները հանելու առթիվ: