Մեծ Բրիտանիայի 24-ամյա բնակչուհի Լուիզ Փոլարդը, ով համաձայնել էր սուրոգատ մայր դառնալ աշխարհի թիվ 1 ահաբեկչի թոռների համար, դաժան հարձակման արդյունքում վիժել է, հայտնում է ադրբեջանական Trend-ը՝ վկայակոչելով թուրքական DHA պարբերականը։

Կինը ծեծի է ենթարկվել Դամասկոսի փողոցներից մեկում, երբ տուն էր վերադառնում  սրճարանից։ Երբ նրան հասցրել են հիվանդանոց, բժիշկները հայտնել են վիժման մասին:

Նշենք, որ ամիսներ առաջ բրիտանուհի Փոլարդը համաձայնել էր կրել 29-ամյա Օմար Բեն Լադենի՝ «Ալ-Քաիդա» ահաբեկչական կազմավորման ղեկավար Ուսամա Բեն Լադենի որդու եւ նրա բրիտանացի 54-ամյա կնոջ՝ Ջեյն Ֆելիքս-Բրաունի, ով նաեւ հայտնի է որպես Զաինա, երկվորյակներին։

Երկու կանայք Սիրիա էին ժամանել միասին։ Զաինան մի քանի ամիս առաջ հայտարարել էր, որ ամուսնուց բաժանվում է նրա՝ հոգեկան խանգարում ունենալու պատճառով։

Նշենք՝ Փոլարդը հայտարարել է, որ չի պատրաստվում կրկին սուրոգատ մայր դառնալ աշխարհում ամենափնտրվող ահաբեկչի թոռների համար։