Nokia-ի փոխնախագահ, բջջային լուծումների (սմարթֆոններ, բջջային համակարգիչներ) ստորաբաժանման ղեկավար Անսսի Վանյոկին 6 ամսից լքելու է իր պաշտոնը: Այդ մասին ասված է Nokia-ի պաշտոնական հաղորդագրության մեջ:
Հատկանշական է, որ տեղեկությունը սպրդել է Nokia World ընկերության ձեռքբերումների 15-րդ ցուցահանդեսից առաջ: Ցուցահանդեսը կայանալու է սեպտեմբերի 14-ին Լոնդոնում, եւ ակնկալվում է Nokia G8 սմարթֆոնի, նաեւ օպերացիոն նորացված Symbian համակարգի շնորհանդեսը:
Հենց Անսսի Վանյոկին, ով Nokia-ում աշխատում է 1991 թվականից, եղել է G8-ի գաղափարախոսը, գրում է «Վեդոմոստին»:





























