Իրանը եվրոպացի սպառողների համար իջեցրել է նավթի գները, որպեսզի այդ շուկայում մրցակցի Սաուդյան Արաբիայի հետ, հայտնում է  Lenta-ն՝ վկայակոչելով Reuters-ը։

Գործակալությունը մեջբերում է «Իրանի ազգային նավթային ընկերության» տվյալները, որոնց համաձայն՝ Iran Heavy տեսակի իրանական նավթի գնի զեղչը կկազմի 6.55 դոլար։ Սաուդյան Արաբիան իր նավթը վաճառում է բարելի համար 4.85 տոկոս զեղչով։

Հունվարի 18-ին Իրանի կառավարությունը հավանություն էր տվել նավթի արդյունահանությունը օրական 500 հազար բարելով մեծացնելու որոշմանը։

Դրանից մեկ օր առաջ ԱՄՆ-ն եւ ԵՄ-ն հայտարարել էին Իրանի դեմ պատժամիջոցները չեղարկելու մասին։ Թեհրանն ու «վեցնյակը» համաձայնության էին եկել Իրանի միջուկային ծրագրի շուրջ։