Ուորենսբերգ քաղաքում Միսսուրիի Կենտրոնական համալսարանից մաթեմատիկոս Քյորտիս Կուպերը պարզել է գիտությանը հայտնի ամենամեծ պարզ թիվը: Այդ թիվը հավասար է  274207281 – 1 եւ 22338618 թվանշան է պարունակում, տեղեկացնում է  Lenta-ն` վկայակոչելով  New Scientist-ին:

Պարզ է համարվում այն բնական թիվը, որը միայն երկու բաժանարար ունի` մեկը եւ հենց ինքը: Հայտնաբերված թիվը ստացվել է   GIMPS (Great Internet Mersenne Prime Search) նախագծի շրջանակում, որն օգտագործում է Համացանցի օգտատերերի համակարգիչները:

Նման օբյեկտների հայտնաբերման տարածված ալգորիթմը հիմնված է Մարեն Մերսեննի 2p – 1 տեսք ունեցող թվերի ձեւում դրանց որոնման վրա, որտեղ  p-ն եւս պարզ թիվ է: Այս ալգորիթմի շնորհիվ հայտնաբերվել են  վերջին 15  ամենամեծ պարզ թվերը: