Հայաստանի թիվ մեկ ռազմավարական գործընկերը Ռուսաստանը չէ, այլ Իրանը: Այդ մասին հունվարի 20-ին «Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացման տնտեսական, քաղաքական եւ էներգետիկական հետեւանքները Հարավային Կովկասի վրա» թեմայով քննարկմանն ասել է Արտակ Մանուկյանը:
Նրա խոսքով, Լեռնային Ղարաբաղում հակամարտության առկայության պայմաններում Իրանը մեկն է այն սուբյեկտներից, որոնք իրականում շահագրգռված են ստատուս-քվոյի պահպանմամբ, որպեսզի Ադրբեջանին թույլ չտան հեշտ իրականացնել իր մտադրությունները: «Երբ նավթի գներն ընկնում են, այդ ոլորտում խաղացողներն ու ներդրումները եւս կրճատվում են, ինչը սահմանափակում է այդ ապրանքի առաջարկը եւ բարձրացնում է գինը: Այո, Իրանը մտնում է նավթային շուկա, բայց շատ անբարենպաստ պայմաններում: Այստեղ ավելի շուտ պետք է տեսնել ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի հակամարտությունը Ռուսաստանի հետ, այսինքն հասկանալի է, որ դա նաեւ լրացուցիչ ճնշում է գործադրում Ռուսաստանի տնտեսության վրա», - նշել է Մանուկյանը` պարզաբանելով, որ Իրանն ու Ռուսաստանը որոշ ուղղություններով անմիջականորեն մրցակցում են իրար հետ:




























