Ավստրիայում իրար են բախվել թուրքերի եւ չեչենների խմբավորումները, արդյունքում 5 մարդ տուժել է:
Միջադեպը տեղի է ունեցել սեպտեմբերի 11-ին ավստրիական Լինցում, որտեղ Թուրքիայից եւ Չեչնիայից ժամանածները զանգվածային ծեծկռտուք են սարքել: Թուրքիայի երկու քաղաքացիներ դանակահարվել են:
Ավստրիայի ոստիկանությունը էթնիկ կամ կրոնական որեւէ պատճառ չի կարողացել գտնել, սակայն ըստ առկա տեղեկությունների, ծածկռտուքը, հավանաբար, տեղի է ունեցել աղջկա պատճառով:
Ծեծկռտուքը տարածում է ունեցել ավստրիական Մաութհաուզեն քաղաքում: Այստեղ չեչեններից եւ ալբանացիներից բաղկացած 15 հոգանոց խումբը՝ զինված բեյսբոլի մահակներով, հարձակվել են սրճարանի 40-ամյա թուրք տիրոջ վրա եւ ջարդել նրա մեքենան: Օգնության ժաանած թուրքերը վռնդել են հարձակվողներին:




























