Իրանում սեպտեմբերի 9-11-ի տոնական օրերին ընդհանուր թվով 90 ավտոպատահարների ժամանակ զոհվել է 106 մարդ, հաղորդում է İRNA գործակալությունը` հղում անելով Իրանի ճանապարհային ոստիկանության մամուլի ծառայությունը:
Այսքան շատ պատահարների հիմնական պատճառը ճանապարհներին մեքենաների բարձր արագությունն է: Բացի զոհերից, վարորդների անուշադրության եւ բարձր արագության պատճառով, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ է ստացել 610 մարդ:



























