Թուրքիայում ատոմակայան կառուցելու շինարարության վերաբերյալ պայմանավորվածությունները «ռուս էներգետիկների լուրջ հաջողությունն են», որոնք թույլ կտան ռուսական ձեռնարկություններն ապահովել պատվերով: Այս մասին սեպտեմբերի 9-ին Ռուսաստանի կառավարության նախագահության նիստի ժամանակ հայտարարել է ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը:
«Թուրքիայում ատոմակայանի բլոկների շինարարության մեջ ներգրավված ռուսական ընկերությունների համար հնարավորություն կա բարձրացնել իրենց մրցունակությունը ինժինիրինգի ոլորտում, սարքավորումների մատակարարման հարցում եւ ամրացնել սեփական դիրքերը գերմանական ու չինական արտադրոների շարքում»,- ասել է «2K աուդիտ-գործարար խորհրդատվություններ» ընկերության կառավարիչ Իվան Անդրիեւսկին:
«Մատակարարումները կարող են վերեբերել էլեկտրական մեքենաներին, պոմպային սարքերին, ջերմափոխանակման ապարատներին»,- բացատրել է նա, հավելելով, որ դա ռուս մատակարարներիին կապահովի պատվերներով:




























