ՀՀ կառավարությունը 2016թ. տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման համար 98.7 մլն դրամ կհատկացնի։ 2016թ. ՏՏ աջակցության ծրագիրը հավանություն է ստացել հունվարի 20-ին կայացած Կառավարության նիստում։

Ծրագրերի թվում է գիտության եւ Գիտական ու տեխնոլոգիական ձեռներեցության ծրագրի (STEP)  դրամաշնորհների մրցույթը, որն իրականացվում է CRDF միջազգային կազմակերպության աջակցությամբ, ինչպես նաեւ DigiTec – 2016 ցուցահանդեսը, ԱՄՆ-ում ArmTech – 2016 համահայկական համաժողովը։

Կշարունակվի Տեղեկատվական եւ հաղորդակցման տեխնոլոգիաների հայ-հնդկական ուսումնական կենտրոնի աջակցությունը, ինչպես նաեւ տրանսազգային ընկերությունների, այդ թվում՝ IBM-ի եւ Microsoft-ի հետ համատեղ ծրագրերի իրականացումը։