Բելգիայում կաթոլիկ եկեղեցու կրոնավորների սեռական չարաշահումների մասին զեկույցն ապշեցրել է բելգիական հանրությանը եւ դարձել երկրի բոլոր լրատվամիջոցների քննարկման առարկա:
Պրոֆեսոր Պիտեր Ադրիանսենսը` հանձնաժողովի նախկին նախագահը, բացահայտված փաստերը համեմատել է հայտնի մանկապիղծ մարդասպան Մարկ Դյուտրուի գործի հետ, ով ցմահ ազատազրկման էր դապարտվել:
Հանձնաժողովը մոտ 500 փաստ է արձանագրել՝ ոտնձգությունների, այլասերվածության, ինքնասպությունների հասցնելու, կեղծ ցուցմունքներ տալու, բռնաբարությունների, մանկապղծության վերաբերյալ: Դեպքերի մեծ մասը վերաբերում է 60-ական թվականներին:
Տուժածներն այսօր 40-ից 70 տարեկան են: 13 մարդ ինքնասպանություն է գործել: Կղերականներից ամենաշատը տուժել են 10-ից 14 տարեկան տղաները, սակայն կան տեղեկություններ անգամ 2 տարեկան երեխաների նկատմամբ ոտձգությունների մասին: Բռնությունները տեղի են ունեցել Բելգիայի բոլոր կաթոլիկ ինտերնատներում: Հանցագործների մի մասն արդեն մահացել է:
Ցուցմունքների մի մասն անանուն կերպով հրապարակվել է ինտերնետում: Ապշեցուցիչ է, սակայն բազում զոհեր դեռ մանկության տարիներին են փորձել բողոքել ինչպես բարձրաստիճան կրոնավորներին, այնպես էլ սեփական ծնողներին, բայց նրանք թաքցրել են փաստերը:
Հոգեւորականները բռնաբարել են երկու տարեկան երեխաների

Հասանելի է
русскийՊատմություն
Տեղադրություն



























