Խարկովում ավարտվել է թհեքվոնդոյի երիտասարդների Եվրոպայի երկրորդ առաջնությունը: Հայաստանի հավաքականը նվաճել է մեկ ոսկե մեդալ: 58 կգ քաշային կարգի եզրափակիչում Հայկազ Սամվելյանը 14:4 հաշվով պարտության է մատնել ռուսաստանցի Սոսլանբեկ Կոժիեւին, հաղորդում է Ուկրաինայի թհեքվոնդոյի ֆեդերացիայի կայքը` ftu.com.ua-ն: Թիմային հաշվարկով, առաջին տեղը 4 ոսկե, 2 արծաթե եւ 3 բրոնզե մեդալներով գրավել է Թուրքիայի հավաքականը: