Ամերիկյան գիտնականներն առաջին անգամ Արեգակնային համակարգում եւս մեկ մոլորակի գոյության ապացույցներ են ստացել: Նրանց տեղեկացմամբ, այն շուրջ 20 անգամ ավելի հեռու է Երկրից, քան Նեպտունը:
Ըստ ՏԱՍՍ գործակալության, ամերիկյան մասնագետները տեղեկացրել են, որ իրենց հաջողվել է մոլորակը հայտնաբերել համակարգչային մոդելավորման օգնությամբ, Պլուտոնի ուղեծրից դուրս փոքր երկնային մարմինների շարժման ուսումնասիրության ժամանակ:
Հետազոտության հեղինակների կարծիքով, գազային հսկան, որի զանգվածը 5-10 անգամ գերազանցում է Երկրի զանգվածը, կարող էր Արեգակնային համակարգ նետվել Յուպիտերի կամ Սատուրնի ձգողական ուժերի ազդեցությամբ: Գիտնականներն իրենց հայտնագործությունը կոչել են «իններորդ մոլորակ» եւ կարծում են, որ առաջիկա 5 տարիներին աստղագետները կկարողանան Երկրից աստղադիտակով տեսնել այն:



























