Ավստրալացի իրավաբան Ալեքս Ստյուրատը Աստվածաշունչն ու Ղուրանն օգտագործելու այլընտրանքային ուղի է գտել: Նա, ուղղակի, ծխում է դրանք: Ավստրալացին Youtube-ում տեսանյութ է տեղադրել, որտեղ Աստվածաշնչի ու Ղուրանի թերթերից ինքնաշեն գլանակներ է պատրաստում ու ծխում: Տեսանյութը, որը գրում է «Աստվածաշո՞ւնչ, թե՞ Ղուրան. Ո՞րն է ավելի լավ այրվում» անվանումը, հայտնի կայքում հայտնվել է անցած հանգստյան օրերին, սակայն հեռացվել է մոդերատորի կողմից, հաղորդում է Pravda.ru-ն:
Նշենք, որ ԱՄՆ Ֆլորիդայում ապրող հոգեւորական Թերրի Ջոնսը խոստացել էր այրել Ղուրանը, երբ իմացել էր, որ ԱՄՆ իշխանությունները կողմ են Նյու Յորքում
սեպտեմբերի 11-ի ահաբեկչության վայրում մզկիթ կառուցելու մտքին:
Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Սուրբ Ռամադանի տոնակատարության օրն իր հատում ուղերձում հայտարարել էր, որ կողմ է սեպտեմբերի 11-ի ահաբեկչության վայրում մզկիթ կառուցելու գաղափարին: Մի շարք երկրների ղեկավարները դիմել էին Օբամանյին, կոչ անելով թույլ չտալ Ղուարնի այրումը, սակայն սեպտեմբերի 11-ին այդուհանդերձ, Թենեսի նահանգի երկու հոգեւորականներ, այնուամենայնիվ, այրել էին մի քանի օրինակ Ղուրան:




























