Բաքվում սեպտեմբերի 13-ի երեկոյան կայացել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հանդիպումը Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի հետ:
Ինչպես հաղորդում է ադրբեջանական պետական «ԱզերԹԱՋ» գործակալությունը, հանդիպմանը գոհունակություն է հայտնվել Ադրբեջանի եւ Վրաստանի միջեւ կապերի զարգացման համար:
Անդրադառնալով Բաքվում Ադրբեջանի, Վրաստանի եւ Ռումինիայի նախագահների եւ Հունգարիայի վարչապետի կայանալիք հանդիպմանը, պետությունների ղեկավարները հույս են հայտնել, որ AGRI նախագիծն իր ավանդը կունենա եվրոպայի էնեփրգետիկ անվտանգության եւ տարածաշրջանային համագործակցության ամրապնդման գործում:



























