Facebook-ը ստեղծել է Sports Stadium բաժին, որի օգնությամբ հույս ունի օգտատերերի համար հեշտացնել այս կամ այն մարզական իրադարձությանը վերաբերող մեկնաբանությունների եւ նորությունների որոնումը: Այդ մասին հաղորդագրությունը հայտնվել է ընկերության պաշտոնական բլոգում:
Այս բաժնի գործարկումը հարմարեցրել են ամերիկյան ֆուտբոլի մրցումների մեկնարկին, հետագայում ծրագրում են լուսաբանել բասկետբոլային ու ֆուտբոլային մրցումները:
Բաժնում չորս ներդրուկ կա: Մեկը հատկացվել է ընթացիկ խաղի վերաբերյալ ընկերների մեկնաբանություններին, երկրորդում փորձագետների՝ մարզական մեկնաբանների, մարզիկների ու այլ հանրահայտ մարդկանց մեկնաբանություններն են: Առանձին նեդրուկ է հատկացված խաղերի տեքստային հեռարձակման ու հեռուստատեսային ցուցադրումներին վերաբերող տեղեկությունների համար, հայտնում է Lenta-ն:
Հույս ունի, որ Sports Stadium-ը կհամալրի հեռուստատեսային հեռարձակումները: Առայժմ ծառայությունը մատչելի է ԱՄՆ –ում iPhone ունցողների համար, հետագայում այն ծրագրում են ադապտացնել այլ պլատֆորմաներին, որոնց վրա ներկայացված է Facebook-ը ու ընդլայնել երկրների ընդգրկվածությունը: Ըստ ընկերության հաշվարկների՝ սոցցանցի օգտատերերի շրջանում 650 մլն մարզասեր կա: Facebook-ի ամսական լսարանը ավելի քան 1.5 մլրդ մարդ է:



























