Գերմանիայի Վեստֆալիայի Հյուսիսային Ռեյն դաշնային շրջանի ներքին գործերի նախարար Ռալֆ Եգերը նոր տարվա գիշերը Քյոլնի իրադարձությունների վերաբերյալ նորացված զեկույց է ներկայացրել: Նրա տվյալներով, հակաօրինական գործողությունների մասին հայտնել է 1049 տուժած:
Նոր տարվա գիշերը Քյոլնում մոտ հազար մարդ էր հավաքվել, առավելապես` ներգաղթյալներ: Նրանք խմբերի բաժանվելով, կանանց վրա հարձակումներ էին իրականացնում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:



























