Samsung ընկերությունը արժեզրկման պատճառով մտադիր է Ռուսաստանում 10 տոկոսով բարձրացնել սմարթֆոնների գները: Այս մասին հայտնում է RNS-ը ՝ վկայակոչելով ընկերության մամուլի ծառայությունը:

Ինչպես պատմել են Samsung-ի ներկայացուցիչները, ընկերությունը դիտարկում է իր արտադրանքի գները բարձրացնելու հավանականությունը: Գների բարձրացումն առաջին հերթին կվերաբերի բարձր ու փրեմիում կարգի սմարթֆոններին: Ակնկալվում է, որ սարքերի արժեքը կաճի 10 տոկոսով: Տվյալ հարցի շուրջ պաշտոնական որոշումը կկայացվի մոտ ժամանակներս, հայտնել են ընկերությունից, փոխանցում է Gazeta-ն: