Վենեսուելայի Պուերտո Օրդազ քաղաքի օդանավակայանում վայրեջք կատարելիս վթարի է ենթարկվել ուղեւորատար ինքնաթիռը: Վթարի արդյունքում 15 մարդ զոհվել է, 36-ը` փրկվել:

ATR 42 ինքնաթիռում, որը պատկանում է պետական Conviasa ավիաընկերությանը, գտնվել է 51 մարդ (47 ուղեւոր եւ 4 անձնկազմի անդամ): Նախնական տվյալներով, աղետը տեղի է ունեցել ինքնաթիռի տեխնիկական անսարքության պատճառով: