Hiboo մեսենջերը, որը հունվարի 30-ին կհայտնվի AppStore-ում, թույլ կտա զրուցակցի հաղորդագրությունը տեսնել՝ մինչեւ այն ուղարկելը: Առայժմ հավելվածը փորձարկման փուլում է, որին կարելի է մասնակցել՝ գրանցվելով այն մշակողների կայքում:

Ըստ Gazeta-ի, հավելվածի օգտատերերը «Հաղորդագրություն է գրում...» գրառման փոխարեն իրական ժամանակով կարող են հետեւել, թե զրուցակիցն ինչպես է այն գրում եւ շտկում ուղարկելուց առաջ:

Հավելվածը մշակողի խոսքով, Hiboo-ի գաղափարն իր թիմի մոտ ծնվել է Լոնդոնում անցկացված TechCrunch Disrupt հեքըթոնի ժամանակ: Ներկայում հավելվածը հասանելի է միայն սմարթֆոնների համար, այլ տարբերակ մշակելու ծրագրեր հեղինակները չունեն: