Կուբայի իշխանությունները մտադիր են մինչեւ 2011 թվականի ապրիլը կես միլիոնով կրճատել պետական հատվածի աշխատատեղերը։ Սա իրականացվում է Կուբային տնտեսական ճգնաժամից հանելու միջոցառումների շրջանակում։

Պետական հատվածում աշխատատեղերը կրճատելու մասին նախագահ Ռաուլ Կաստրոն հայտարարել էր դեռեւս այս տարվա օգոստոսին։

Կուբայի աշխատանքի ֆեդերացիայի նախագահի խոսքով, գրեթե կես միլիոն աշխատողներ ազատ կարձակվեն արդեն մյուս տարվա մարտին եւ կարող են սկսել իրենց անձնական գործը, կամ էլ աշխատանքի տեղավորվել ստեղծվող մասնավոր գործարաններում։

BBC- հաղորդմամբ, սա 1959 թվականի Կուբայի հեղափոխությունից հետո մասնավոր սեկտորի ամենամեծ ընդլայնումն է։

Պաշտոնական տվյալներով, ընդհանուր հաշվով, Կուբայում տնտեսության տարբեր ոլորտներում աշխատում է 1,5 մլն մարդ։ Կրճատումները, որոնք նախատեսում են սկսել այս տարվա սեպտեմբերից, ազդելու է աշխատող զանգվածի 10 տոկոսի վրա։