Google ընկերությունը 2014թ.1 մլրդ դոլար է վճարել Apple ընկերությանը iPhone սմարթֆոններում իր որոնման համակարգն օգտագործելու համար։ Այս մասին ասված է Oracle Corp ընկերության կողմից Google-ի դեմ ներկայացրած հայցի դատական լսումների սղագրության նյութերում, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Bloomberg գործակալությունը։
Մասնավորապես գործի նյութերից պարզ է դարձել, որ Google-ը համաձայնագիր է կնքել Apple-ի հետ, որի շրջանակներում ընկերությունը պարտավորվել է Apple-ին տոկոսներ վճարել եկամուտից, որը ստանում է iPhone-ում իր որոնման համակարգն օգտագործելու շնորհիվ։
«Եկամուտների բաշխման համաձայնագիրը բացահայտում է գումարի չափը, որը Google-ը ստիպված է եղել վճարել բջջային հեռախոսներում իր որոնման գործիքներն օգտագործելու համար»,- նշում են Bloomberg-ի վերլուծաբանները։
Oracle-ի եւ Google-ի միջեւ դատական քաշքշուկը շարունակվում է 2010թ.-ից։ Google-ին մեղադրում են Oracle ծրագրային ապահովումն ապօրինի օգտագործելու մեջ։



























