Սեպտեմբերի 10-ին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հարստացուցիչ ֆաբրիկայում տեղի ունեցած դժբախտ պատահարի հետեւանքով ծանր վիրավորվել է 23-ամյա Սպարտակ Բաբայանը, տեղեկացնում է «Առավոտ»  օրաթերթը:  Տուժածին Քաջարանի հիվանդանոց տեղափոխելով` չի հաջողվել փրկել, եւ ժամեր անց` գիշերվա ժամը 2-ի սահմաններում, Սպարտակը մահացել է: Ըստ թերթի ունեցած տեղեկությունների` 23-ամյա Սպարտակը ցանկացել է օգտվել կարճ ճանապարհից եւ ցատկել հանքաքար տեղափոխող հոսքագծի վրայով, սակայն տեսողական խնդիրներ ունենալու պատճառով նրա փորձը չի ստացվել եւ ճակատագրական է դարձել երիտասարդի համար: Սպարտակը մոտ 2 տարի է` աշխատում էր կոմբինատում, զոհված ազատամարտիկի ընտանիքի զավակ է եւ ընտանիքի միակ որդին` մի քույր ուներ ընդամենը: