Ուկրաինական «Ռաբոչայա գազետա» պարբերականը հեղափոխական է անվանել լեզվի մասին օրենքում առաջարկվող փոփոխությունները:
«Ըստ փաստաթղթի, տեղական խորհուրդներն իրավունք որպես տարածաշրջանային լեզու համարել տվյալ տարածքում 10 եւ ավելի տոկոս բնակչության առկայության պայմաններում: Բացի ռուսերենից, նախագծով տարածաշրջանային են համարվում բելառուսերենը, բուլղարերենը, հայերենը, գագաուզերենը, իդիշը, ղրիմաթաթարերենը, մոլդավերենը, գերմաներենը, հունարենը, լեհերենը, ռումիներենը, սլովակերենն ու հունգարերենը»,- գրում է պարբերականը:
Հիշեցնենք, որ «Ուկրաինայում լեզվի մասին» օրենքի նախագիծը խորհրդարանին է ներկայացվել սեպտեմբերի 7-ին: Այն առաջարկել են Ռեգիոնների կուսակցության խմբակցության նախագահ Ալեքսանդր Եֆրեմովը, կոմկուսի խմբակցության ղեկավար Պյոտր Սիմոնենկոն եւ Լիտվինի դաշինքի անդամ Սերգեյ Գրինեւեցկին:




























