Apple ընկերության աշխատակազմում ընդգրկվել է Դագ Բոումենը՝ վիրտուալ իրականության ամերիկյան առաջատար հետազոտողներից մեկը, հայտնում է Gazeta –ն՝ վկայակոչելով Financial Times–ը:
Ըստ ամենայնի, հիմա Apple –ը մտադիր է մասնակցել վիրտուալ իրականությունների մրցավազքում ու այդ դաշտում մրցակցել Google, Micorsoft, Facebook եւ Samsung ընկերությունների հետ: Այս ոլորտում ընկերության շահերի մասին մինչ այդ ուղղակի հայտարարություն չի եղել, սակայն հիշատակվել է, որ Apple –ը մի քանի պատենտներ է գրանցել՝ սմարթֆոնների գործածումով վիրտուալ իրականության սարքերի ոլորտում: Նաեւ հայտնի է, որ Apple-ն այս ոլորտում աշխատող մի քանի ոչ մեծ ընկերություններ է ձեռք բերել:
Ինքը Դագ Բոումենը, ըստ ակադեմիական պրոֆիլի, մասնագիտանում է եռաչափ ինտերֆեյսի դիզայնի ու վիրտուալ իրականության գործածման առավելությունների ոլորտներում: Հետազոտողը բազմիցս մրցանակների է արժանացել 3D -ինտերֆեյսների ոլորտում իր աշխատանքի համար:



























