Ամերիկյան Blue Origin ընկերությունը հունվարի 22-ին բազմակի օգտագործման New Shepard տիեզերանավի ուղղահայաց վայրէջքի երկրորդ հաջող փորձարկումն է իրականացրել: Այդ մասին Blue Origin-ը տեղեկացրել է իր կայքում:
«New Shepard-ը 101,7 կմ բարձրության է հասել, ինչից հետո պատիճը եւ շարժիչը մեղմորեն վերադարձել են երկիր վերականգնման եւ կրկնակի օգտագործման համար», — ասվում է հաղորդագրության մեջ:
2015-ի նոյեմբերին ընկերությունն առաջին անգամ իրականացրել էր նույն` New Shepard հրթիռի հաջող արձակում եւ վայրէջք: Այն ժամանակ տիեզերանավը հասել էր 100,5 կմ բարձրության եւ պատիճի առանձնացումից հետո վերադարձել էր երկիր:
Blue Origin-ը տեղեկացրել է նաեւ 2016-ին BE-4 շարժիչի լիարժեք փորձարկումներ սկսելու եւ New Shepard հրթիռի արձակումներն ու վայրէջքները շարունակելու պլանների մասին, տեղեկացնում է PBK-ն:




























