Արեւմտյան խոշորագույն լրատվամիջոցների ներկայացուցիչները ռուսաստանյան զինվորականների պահպանությամբ այցելել են Լաթաքիայի նահանգում գտնվող սիրիական Սալմա գյուղ, որն ազատագրվել էր ահաբեկիչներից: Այդ մասին հունվարի 23-ին տեղեկացրել է «Վեստի.ru»-ն:
Սալմա են այցելել ամերիկացի, չինացի եւ ճապոնացի լրագրողներ: Այն մասին, որ իրենք հենց այդ բնակավայր են ուղեւորվում, թղթակիցներն իմացել են տեղ հասնելուց ընդամենը մի քանի րոպե առաջ: Լրագրողները հնարավորություն են ստացել ազատորեն տեղաշարժվելու գյուղում եւ հարցեր տալու նրանց, ում հարմար կգտնեն: ԶԼՄ-ների աշխատակիցներին պահպանում էին Ռուսաստանի Պաշտպանության նախարարության հատուկ ստորաբաժանումներից մեկի մարտիկները. այդ ստորաբաժանումն է ապահովում զինծառայողների անվտանգությունը Հմեյմիմ ավիաբազայում:
Սիրիական 12-րդ բանակը Սալման ահաբեկիչներից ազատագրել է ռուսական ավիացիայի եւ զինված ընդդիմության «Անապատի բազեներ» ջոկատի ակտիվ աջակցությամբ: Գրոհայինները լքել են այս բնակավայրում իրենց դիրքերը:











