Հունվարի 23-ի գիշերը օդանավում «դեբոշի» հերթական դեպքն է կատարվել: LifeNews-ի խմբագրությունը LifeCorr հավելվածի միջոցով մի քանի տեսագրություն է ստացել, որոնք նկարահանել էին այն օդանավի ուղեւորները, որն այսօր կեսգիշերին մոտ Փհուքեթից «Դոմոդեդովո» էր ժամանել:
«Թռիչքից մոտավորապես երկու ժամ հետո ուղեւորներից մեկը սկսեց վիճել մեկ այլ ուղեւորի հետ»,- պատմել է տեսագրության հեղինակ Օքսանան: Հետո նա ամբողջ սալոնով մեկ սկսել է ներողություն խնդրել, մինչ բոլոր զբոսաշրջիկները ապարդյուն փորձում էին քնել: Նրան փորձել են հանգստացնել ու տեղն են նստացրել: Իսկ որոշ ժամանակ անց այդ նույն տղամարդը նորից էր սկանդալ սարքել մեկ այլ ուղեւորի հետ ու հարվածել նրա գլխին: Կռվողներին իրարից առանձնացրել են բորտ ուղեկցորդները:
Փորձելով հանգստացնել կռվարարին՝ նրանք կապել են տղամարդուն պլաստիկե սեղմակներով, բայց նա արագ ազատվելով դրանցից՝ նորից վերադարձել է սրահ: Հարբած ու ագրեսիվ զբոսաշրջիկը հանդարտվել է միայն այն բանից հետո, երբ նրան կապկպել են փոկերով:
Անձնակազմը «Դոմոդեդովո» օդանավակայանի ցամաքային ծառայություններին զեկուցել էր միջադեպի մասին, եւ օդանավասաղդուղքի մոտ կռվարարին արդեն սպասում էին ոստիկանության աշխատակիցները: Նրա նկատմամբ մանր խուլիգանության համար արձանագրություն է կազմվել, որից հետո տղամարդուն ազատ են արձակել:











