Թուրքիայում մեծ աղմուկ է բարձրացրել սոցցանցերում հայտնված տեսագրությունը, որտեղ երեւում է, որ հայրը զենքով խաղում է մանկահասակ երեխաների հետ։
Տեսագրության մեջ երեւում է, թե ինչպես է 5 երեխաների հայրը հրացանն ուղղում երեխաների կողմն ու ասում. «Կկրակեմ ձեր ոտքերին»։ Իսկ այդ ամենը ծիծաղելով նկարահանել է կինը։
Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել Դենիզլիում, իսկ երեխաների վրա զենք պահող հայրը՝ Ա.Վ.-ն է։











