Նազրանում պայթեցվել է տեղական մզկիթի իմամ Համզաթ Չումակովի մեքենան: Միջադեպի պահին նա գտնվել է մեքենայի սրահում:

«Իմամին ծանր վիճակում տեղափոխել են տեղական հիվանդանոց»,- «Ինտերֆաքսին» հայտնել են Ինգուշեթիայի ՆԳՆ-ից:

Հանցագործների ինքնությունը դեռ չի պարզվել:

Աղբյուրի պնդմամբ, Չումակովը Նասիր-Կորտ տեղական շրջանի մզկիթի իմամն էր: Նա հայտնի էր նրանով, որ քննադատում էր գրոհայիններին, նաեւ իսլամի արմատական ուղղությունների ներկայացուցիչներին, որոնք, իր խոսքով, խեղաթյուրում են կրոնը: