Microsoft ընկերությունը հաղորդել է Windows Phone սմարթֆոնների օպերացիոն համակարգը Windows 10-ի հասցնելու ժամկետը հերթական անգամ հետաձգելու մասին: RNS գործակալության տվյալներով, համակարգի թարմացումն ակնկալվում է 2016 թվականի փետրվարին:

Ըստ Gazeta-ի, նախապես ընկերությունը ծրագրում էր թարմացումը ներկայացնել 2015 թվականի դեկտեմբերին, սակայն հետաձգեց մինչեւ «2016-ի սկիզբը»:

Ավելի վաղ հայտի էր դարձել, որ Windows 10 Mobile-ի հնարավորություն կունենան ոչ բոլոր Windows Phone սմարթֆոնները, այլ միայն առնվազն 8 ԳԲ ներկառուցվող հիշողություն ունեցողները: