Հայաստանի Ազգային Ժողովը հոկտեմբերի սկզբին խորհրդարանի արտահերթ նիստում քննարկելու է «Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի հանրապետության ճանաչման մասին» օրինագիծը, որը խորհրդարանին է ներկայացրել «Ժառանգություն» խմբակցությունը: Այդ մասին ԱԺ քառօրյան սկսելուց հետո հայտարարել է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: Խորհրդարանի նախագահը հայտնել է նաեւ, որ օրինագիծն ստացել է ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի բացասական եզրակացությունը:

Ի դեպ, նշենք, որ ԱԺ՝ սեպտեմբերի 14-ին մեկնարկած քառօրյայի օրակարգում ընդգրկված է 34 հարց: