Hellenic Petroleum  հունական նավթային ընկերությունը եւ NIOC իրանական պետական նավթային ընկերությունը երկարաժամկետ շրջանակային համաձայնագիր են ստորագրել իրանական նավթի մատակարարման վերաբերյալ: Այս մասին ասված է հունական ընկերության կայքում:

Հաղորդվում է, որ համաձայնագիրը ներառում է նավթի անհապաղ մատակարարումները սկսելու հարցում համագործակցության, ինչպես նաեւ 2011թ. Իրանի դեմ ընդունած պատժամիջոցների հետեւանքով առաջացած ընթացիկ ֆինանսաան հարցերը լուծելու մասին կետը, փոխանցում է Gazeta-ն: