Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը համացանցը Աստծու պարգեւ եւ իրական բարիքի մարմնավորում է անվանել: Նա նման հայտարարություն է արել Սոցիալական շփման միջազգային օրվա 50-ամյակի կապակցությամբ հղած ուղերձում: «Համացանցը Աստծու շնորհն է: Այն իրոք անսահմանափակ հնարավորություններ է տալիս մարդկանց միավորելու եւ համերաշխություն դրսեւորելու համար»,- ասված է ուղերձում, մեջբերում է news.va-ն:

Ընդ որում, ինչպես նշել է Ֆրանցիսկոսը, դա չի նշանակում, որ համացանցում խնդիրներ չկան: Նրա խոսքով՝ տեղեկության արագ տարածումը գերազանցում է դրանք ընկալելու եւ գնահատելու մարդկային ունակությունները, հայտնում է ՏԱՍՍ-ը: