Թուրքիայի միակ հայկական Վագըֆլը գյուղում, ընտրողների 57 տոկոսը «այո» է ասել Թուրքիայի իշխող կուսակցության կողմից նախաձեռնած սահմանադրական բարեփոխումների փաթեթին։
Այս ցուցանիշը խիստ տարբերվում է Սամանդաղի շրջանում (հայկական գյուղը հենց այս շրջանում է գտնվում) առկա արդյունքից, որտեղ «այո» է ասել ընտրողների 14 տոկոսը, իսկ «ոչ»՝86 տոկոսը։
Սեպտեմբերի 12-ի հանրաքվեից առաջ, հայկական Վագըֆլըի գյուղապետ Պերճ Քարթունը հայտնել էր, թե սպասվում է, որ իրենց գյուղում «այո» կասեն, քանի որ Էրդողանի կուսակցության իշխանության գալուց հետո իրենց գյուղի վրա ճնշումը վերացել է եւ կալվածքների հետ կապված արգելքը հանվել է։
Նշենք, որ սեպտեմբերի 12-ին, Թուրքիայում սահմանադրական բարեփոխումներին «այո» է ասել ընտրողների 58 տոկոսը։





























