Իրանը  պատժամիջոցների չեղարկումից հետո վերականգնել է նավթի եւ նավթամթերքի մատակարարումերը Եգիպտոս, հայտնում է Mehr գործակալությունը՝ վկայակոչելով Հատուկ տնտեսական գոտու մաքսային ծառայության զեկույցը:

Գործակալության տեղեկություններով՝ մաքսային ծառայությունը դեռեւս չի հրապարակել մատակարարումների մասին տեղեկությունները:

Ավելի վաղ Իրանի պաշտոնատար անձինք հայտնել էին, որ պետությունը պատրաստ է վերականգնել Եգիպտոսի հետ համագործակցությունը էներգետիկայի ոլորտում, հայտնում է RIA Novosti-ն: