Բելառուսի նախագահի ընտրությունները կայանալու են 2010թ. դեկտեմբերի 19-ին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»: Նման որոշում է կայացրել Բելառուսի խորհրդարանը սեպտեմբերի 14-ին:
Նշենք, որ նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ակնարկել էր, որ մասնակցելու է ընտրություններին, բայց այդ մասին դեռ պաշտոնապես չի հայտնել:
Բելառուսի ԿԸՀ նախագահ Լիդիա Երմոշինան լրագրողներին ասել է, որ դիմելու են միջազգային դիտորդներին, նախագահական ընտրությունների նախապատրաստական աշխատանքներին հետեւելու համար:





























