Ճապոնիայի վարչապետ Նաոտո Կանը պահպանել է իր պաշտոնը՝ հաղթանակ տանելով կառավարող դեմոկրատական կուսակցության՝ սեպտեմբերի 14-ին կայացած ընտրություններում:

Կանի մրցակիցը ազդեցիկ գործիչ Իտիրո Օձավան էր՝ կուսակցության նախկին գլխավոր քարտուղարն ու նախագահը:

Արդյունքների հրապարակումից հետո Կանը համախմբման կոչ է արել:

Ինչպես հաղորդում է «Իտառ-Տասս»-ը, Կանի թեկնածությանն աջակցել են ՃԴԿ-ի 411 անդամներից 206-ը: Օձավայի օգտին արտահայտվել են 200 պատվիրակներ:

Կանը կուսակցության նախագահ է դարձել հունիսի 4-ին, երբ նրա նախորդ Յուկիո Խաթոյաման հրաժարական տվեց: