Համացանցում հայտնվել են Apple-ի ենթադրվող նոր սարքի լուսանկարները: Լուրերի համաձայն, այն կկոչվի iPhone 5SE եւ կներկայացվի մարտին, գրում է Gazeta-ն` վկայակոչելով The Verge-ին:
Ինչպես տեղեկացնում են, iPhone 5SE-ն կդառնա 6s-ի փոքրացված պատճենը եւ դեռեւս 2013-ին թողարկված iPhone 5s-ի վերամշակված մոդելը: Սարքը ենթադրաբար 4 դյույմանոց դիսփլեյ կստանա, ինչը հաստատում են սարքի լուսանկարները: Լուսանկարում, որտեղ սարքն իր նախորդի` iPhone 5-ի կողքին է, նկատելի է նաեւ, որ նոր սմարթֆոնի եզրերը կորացվել են:
Բացի այդ, ակնկալվում է, որ 5SE-ն կստանա 8 մեգապիքսելանոց հիմնական տեսախցիկ, NFC չիպ, A8 պրոցեսոր եւ Wi-Fi-ի ավելի արագ աշխատանքի համար բարելավված պարունակություն: 9to5Mac պորտալը տեղեկացնում է, որ սմարթֆոնը կներկայացվի նույն գույներում, ինչ iPhone 6s-ն (այդ թվում նաեւ` «վարդագույն ոսկում»), իսկ սարքի վրա կհայտնվի Live Photos գործառույթը: Միաժամանակ, աղբյուրի տվյալների համաձայն, սարքը 3D Touch գործառույթ կստանա:
Ակնկալվում է, որ iPhone 5SE-ն վաճառքի կհանվի մարտի վերջին կամ ապրիլի սկզբին: Այդ ժամանակ է նախատեսված նաեւ նոր Apple Watch-ի թողարկումը:




























