Մինչ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը հասարակության դատին է հանձնել «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքի նոր նախագիծը, Ազգային ժողովն առաջիկա նստաշրջանի օրակարգում ընդգրկել է մեկ այլ օրենսդրական նախագիծ, որով առաջարկվում է այլ, ավելի արմատական փոփոխություններ կատարել նշված օրենքում։ Նախաձեռնության հեղինակներն են ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը, ինչես նաեւ՝ հայտնի օլիգարխներ Հակոբ Հակոբյանը եւ Լյովա Խաչատրյանը։ Նրանց առաջարկներից, մասնավորապես, ուշագրավ է այն դրույթը, ըստ որի գների չհիմնավորված բարձրացման դեպքում, առաջացած գերշահույթը ամբողջությամբ պետք է փոխանցվի պետբյուջե։