Սեպտեմբերի 15-ին Ադրբեջանի Պետական սահմանապահ ծառայության ղեկավար Էլչին Գուլիեւի գլխավորած պատվիրակությունը մեկնելու է Իրան: Գուլիեւը մասնակցելու է իրանցի եւ ադրբեջանցի սահմանապահների համատեղ նիստին:
Ինչպես հաղորդում է իրանական IRNA գործակալությունը, Թեհրանում կայանալու է երկու երկրների սահմանապահ կառույցների 5-րդ նիստը:
Նիստում քննարկվելու են սահմանների անվտանգության ուժեղացման, երկկողմ կապերի զարգացման, մաքսանենգության դեմ պայքարի եւ այլ հարցեր: Սպասվում է արձանագրության ստորագրում:





























