Աշխարհում ամենաթանկարժեք ընկերությունը դարձել է Alphabet հոլդինգը, որն ավելի վաղ հայտնի էր որպես Google` 420 մլրդ շուկայական արժեքով: 

Apple ընկերությունը, որը երկար ժամանակ իր արժեքով առաջատարն էր, մեծ տարբերությամբ իջել է երկրորդ տեղ. այն գնահատվում է  393 մլրդ դոլար, տեղեկացնում է «Ռոսբալտը»: 

Ընդ որում, Apple-ը 535 մլրդ դոլար շուկայական կապիտալիզացիայով կարողացել է պահպանել առաջատարի դիրքը Alphabet-ի 485 մլրդ դոլարի դիմաց, իսկ վերլուծաբանները «խնձորային» հսկայի բաժնետոմսերի հետագա աճ են կանխատեսում:  

Սակայն Apple-ի համար նաեւ ոչ այնքան դրական կանխատեսումներ կան. iPhone-ի բաղադրիչների մատակարարման նվազումն անհանգստացնում է փորձագետներին, որոնք դա համարում են վատ նշան, ինչից սկսվեց Nokia-ի եւ BlackBerry-ի անկումը: Այդ ֆոնին Apple-ի բաժնետոմսերը եւս կարող են նվազել մինչեւ 85 դոլար: