Ամերիկացի ֆիզիկոսը հերքել է այն կարծիքը, որ ձյան երկու միանման փաթիլ չի լինում։ Նա կարողացել է լաբորատոր պայմաններում միանման փաթիլներ ստեղծել, հայտնում է Lenta-ն՝ վկայակոչելով The New York Times-ը։
Քալիֆորնիայի տեխնոլոգիական ինստիտուտի ֆիզիկոս Քեննեթ Լիբրեհթը փաթիլ ստեղծելու գործընթացից հանել է բնածին փոփոխականությունը։ Գետնին ընկնելիս յուրաքանչյուր շարժում փոխում է նրանց յուրահատուկ համաչափությոնը, սակայն լաբորատոր պայմաններում ստեղծված փաթիլների դեպքում այդ գործոնները բացակայում են։
2015թ. օգոստոսին Լիբրեհթը 2 սառցե բյուրեղ էր դրել իրար կողքի եւ նրանց աճի համար միանման պայմաններ էր ստեղծել։ Արդյունքում ստացվել էին «միաբջիջ երկվորյակներ»՝ ոչ թե ամբողջովին նույնը, այլ առավելապես միանման։ Ֆիզիկոսը նշել է, որ մեկ փաթիլ «աճեցնելու» համար 15 րոպեից մինչեւ մեկ ժամ է անհրաժեշտ։
Բացի այդ, ֆիզիկոսը նկատել է, որ լաբորատոր փաթիլները ոչ թե ուղղակի տարածվում են ապակու վրա, այլ զարգանում են սնկերի պես՝ թելերով եւ հանգույցներով։




























