«Սանդենս» կինոփառատոնի ընթաքում Samsung ընկերությունը հայտարարել է վիրտուալ իրականության կինոստուդիա բացելու մտադրության մասին: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ վկայակոչելով CNET-ը:
Կորեական ընկերությունը դեռեւս չի հաղորդում, թե ինչ փուլում է նոր նախագիծը: Հայտնի է միայն, որ կինոստուդիան կտեղակայվի Samsung-ի՝ արդեն գործող գրասենյակներից մեկում:
Samsung-ը նաեւ նոր պայմանագիր է ստորագրել «Սանդենս»-ի ինստուտի հետ, որը կազմակերպում է կինոփառատոնը: Ինստիտուտի հետ համատեղ ընկերությունը ծրագրում է նոր տաղանդներ դաստիարակել, որոնք կկարողանան աշխատել նոր ձեւաչափ ունեցող կինոընկերությունում:




























